Ռուսաստանի Վորոնեժի մարզում հոկտեմբերի լույս 4-ի գիշերն անօդաչու թռչող սարքի հարվածից հրդեհ է բռնկվել նավթի պահեստում, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։
Նա հստակեցրել է՝ ռուսական կողմն ուկրաինական ԱԹՍ-ներ է խոցել, խոցված ԱԹՍ-ներից մեկի բեկորներն ընկել են նավթի պահեստի տարածք և դատարկ բաքերից մեկում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Astra տելեգրամյան ալիքը, վկայակոչելով տեղի բնակիչներին, գրում է, որ հարձակման է ենթարկվել "Аннанефтепродукт" պահեստը։
2024-ի սկզբից ուկրաինական ԱԹՍ-ները պարբերաբար հարվածում են ռուսական նավթավերամշակման գործարաններին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այդ հարձակումներն ուկրաինական էներգետիկ օբյեկտների վրա ռուսական զորքերի հարձակումների պատասխանն են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հուժկու պայթյուն, հրդեհ Օմսկի նավթավերամշակման գործարանում. կան տուժածներԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կուրսկի շրջանում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստում