Հրաձգություն Աբխազիայի ԱԺ-ում. մեկ պատգամավոր զոհվել է, մեկը՝ վիրավորվել

Աբխազիայի խորհրդարանի շենքը Սուխումիում, արխիվ

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի շենքում հրաձգություն է տեղի ունեցել, սպանվել է պատգամավոր Վախթանգ Գոլանձիան, վիրավորվել է ընդդիմադիր Կան Կվարչիան։

Խորհրդարանում քննարկվում էր կրիպտոարժույթի մայնինգն արգելելու մասին օրինագիծը։

«Հանդիպման ժամանակ Ադգուր Խարազիան և Կան Կվարչիան վիճաբանության մեջ են մտել, արդյունքում Ադգուրը հանել է ատրճանակը և սկսել կրակել Կանի վրա։ Մահացած Վախթանգ Գոլանձիան փորձում էր բաժանել նրանց»,- հաղորդում է «Էխո Կավկազա»-ը` վկայակոչելով АМРА-life-ին։

Պատգամավոր Վախթանգ Գոլանձիան մահացել է ստացած վիրավորումից, հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է ժամանել քննչական խումբը։

Տեղի հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժշկի ԺՊ Էրիկ Խատխվան մանրամասներ է ներկայացրել։ Նրա խոսքով՝ անհետաձգելի բուժօգնություն է ցուցաբերվել Վախթանգ Գոլանձիեին, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Մյուս պատգամավորը այս պահին վիրահատվում է։

Your browser doesn’t support HTML5

Մեկ զոհ, մեկ վիրավոր Աբխազիայի խորհրդարանում