Հույսի ոչ մի նշույլ չկա, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը կփոխվի․ Amnesty International

Հույսի ոչ մի նշույլ չկա, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը կփոխվի․ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի վերաբերյալ հրապարակած զեկույցում մտահոգություն է հայտնում մարդու իրավունքների լրջագույն խախտումների վերաբերյալ․ կարծիքի արտահայտման սահմանափակումներ, իրավապաշտպանների ու լրագրողների նկատմամբ բռնաճնշումներ, արդար դատաքննության բացակայություն և քաղաքական նպատակներով քրեական գործեր։

Կազմակերպությունն ընդգծում է՝ երկրում մարդու իրավունքների անկախ մոնիտորինգն արգելված է։

Amnesty International -ն ավելի վաղ անդրադարձել էր նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությանը՝ շեշտել, Ադրբեջանի իշխանությունները պետք է ուսումնասիրեն նրա հայտարարությունը իր նկատմամբ կիրառվող ճնշումների մասին։

Վարդանյանը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարանից ահազանգել էր ճնշումների մասին:. իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են, իրեն, փաստաբանին և թարգմանչին ճնշելով են ստիպել ստորագրել այդ փաստաթղթերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները. Amnesty International