Հույն սահմանապահ է վիրավորվել Թուրքիայի հետ սահմանի մոտ հրազենային կրակոցից

Արխիվ

Հունաստանի ոստիկանությունը հայտնել է, որ հույն սահմանապահ է վիրավորվել Թուրքիայի հետ Հունաստանի հյուսիսային սահմանը հսկող ոստիկանների ուղղությամբ անհայտ անձանց արձակած կրակոցներից։

Կրակոցները հնչել են Թուրքիայի տարածքից, երբ հույն սահմանապահները փորձել են կանգնեցնել միգրանտներին, որոնք ապօրինաբար անցնում են Հունաստանի տարածք Եվրոս գետի մոտով, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Միջադեպը հետաքննում են Հունաստանի համապատասխան մարմինները։

Հունաստանը, որը բազմաթիվ տարաձայնություններ ունի Թուրքիայի հետ, դարձել է «դարպաս» դեպի Եվրոպա հազարավոր միգրանտների համար, որոնք անցել են Եվրոս գետի մոտով։