Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը վաղը՝ սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, կհանդիպի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։
Երկու առաջնորդները վերջին անգամ հանդիպել են հուլիսին Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, բայց միևնույն ժամանակ պատմական հակառակորդներ Հունաստանը և Թուրքիան, որ տասնամյակներ շարունակ հակասություններ ունեն մի շարք հարցերի շուրջ, վերջին շրջանում վերանայել են իրենց հարաբերությունները՝ խոստանալով բաց պահել հաղորդակցության ուղիները, որոնել ռազմական վստահության միջոցներ՝ լարվածությունը մեղմելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիպրոսի պաշտպանության նախարար. Թուրքիայի սադրանքները ստանում են գլոբալ բնույթ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սուզանավ ու տասնյակ ռազմանավեր. ինչու է Թուրքիան ընդլայնում իր ռազմածովային ուժերը