Հունաստանի ոստիկանությունը եգիպտացորենի դաշտում 8300 կանեփի բույս է հայտնաբերել ու ոչնչացրել

Հունաստանի ոստիկանությունն այսօր հայտնել է, որ ավելի քան 8300 կանեփի բույս է հայտնաբերել և ոչնչացրել, որ աճեցվել էին եգիպտացորենի դաշտում։

Ֆերմայի 44-ամյա սեփականատերը ձերբակալվել է հանցավոր խմբի կազմում կանեփի ապօրինի աճեցման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով։

Գnահատելով հայտնաբերված կանեփի ծավալները, իրավապահները հաշվել են, որ հանցավոր խումբը նպատակ ուներ 15 միլիոն եվրո եկամուտ ունենալ։ Սա համարվում է Հունաստանում հայտնաբերված թմրամիջոցի ամեմամեծ խմբաքանակներից մեկը։

Հունաստանը 2017-ին օրինականացրել է կանեփի օգտագործումը բժշկական նպատակներով և մեկ տարի անց թույլատրել է այն աճեցնել ու արտադրել, սակայն այլ նպատակներով արտադրությունն ու վաճառքը մնում է անօրինական։

Ըստ Եվրամիության թմրամիջոցների գործակալության՝ Միության տարածքում հայտնաբերված բուսական մարիխուանայի մեծ մասը արտադրվում և մշակվում է տեղում։ Կանեփը և բուսական մարիխուանան աշխարհում ամենաշատ օգտագործվող թմրամիջոցն են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իվանիշվիլին առնչություն ունի Ուրուգվայում գտնվող մարիխուանայի ցանքատարածություններին. հետաքննություն