Հունաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկելու են տնտեսական գոտու սահմանազատման հարցերը

Հունաստանի և Թուրքիայի դրոշները

Հունաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Յորղուս Գերապետրիտիսն ու Հաքան Ֆիդանը նոյեմբերի 8-ին հանդիպելու են Աթենքում՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները՝ ներառյալ բացառիկ տնտեսական գոտու սահմանազատման հարցերը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրները տասնամյակներ շարունակվող տարաձայնություններ ունեն օդային տարածքից մինչև Միջերկրականի արևելյան հատվածաների վրա իրավազորություն, էներգետիկ ռեսուրսներ և էթնիկապես պառակտված Կիպրոս։

Ակնկալվում է, որ Կիպրոսի Հանրապետության և կղզու ինքնահռչակ թուրքական մասի առաջնորդները Նյու Յորքում այսօր կհանդիպեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սուզանավ ու տասնյակ ռազմանավեր. ինչու է Թուրքիան ընդլայնում իր ռազմածովային ուժերը