Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Ղրիմում ռուսական ՀՕՊ համակարգերի խոցման մասին

Պատերազմ Ուկրաինայում, արխիվ

Ուկրաինայի ԶՈւ-ի գլխավոր շտաբը հայտնել է Ղրիմում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի խոցման մասին։

Ըստ ուկրաինացի զինվորականների՝ հունիսի 12-ի գիշերը հրթիռային հարվածներ են հասցվել Բելբեկի մերձակայքում գտնվող С-300 հրթիռային դիվիզիային և Բելբեկի ու Սևաստոպոլի մերձակայքում գտնվող С-400 համալիրի երկու դիվիզիոններին, ինչի հետևանքով, ինչպես պնդում են, առնվազն երկու ռադար է ոչնչացվել։

ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել հաղորդագրությունները։

Ավելի վաղ տեղի բնակիչները հայտնել էին պայթյունների ձայների մասին, իսկ բռնակցված Ղրիմի իշխանությունները հայտարարել էին, որ հրթիռային հարձակում է կանխվել։

Վերջին շրջանում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հաճախ են Ղրիմում ուկրաինական ԶՈւ-ի կողմից հրթիռակոծության թիրախ դառնում, պարբերաբար հարվածներ են հասցվում նաև Սևծովյան նավատորմի նավերին՝ հիմնականում ռազմածովային անօդաչու սարքերի միջոցով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը զանգվածային օդային հարձակում է ձեռնարկել Կիևի ուղղությամբ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ուկրաինական կողմի՝ Ռուսաստանը 9 նավ է պահում Սև և Ազովի ծովերում