«Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև ընթացող պատերազմի ավարտը տեսանելի է», - այսօր Բեյրութում հայտարարել է Սպիտակ տան հատուկ բանագնաց Ամոս Հոխշտայնը։
Լիբանանի մայրաքաղաքում նա հանդիպել էր երկրի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ։ Հանդիպման ընթացքում Հոխշտայնը լիբանանցի պաշտոնյաներին է ներկայացրել կրակի դադարեցման ամերիկյան առաջարկները։
«Բանակցությունները շատ կառուցողական էին։ Մենք շարունակում ենք նվազեցնել կողմերի միջև եղած հակասությունների թիվը։ Այժմ եկել է վերջնական որոշում կայացնելու պահը», - նշել է ամերիկացի դիվանագետը։