ՀՀ վարչապետը ցավակցել է Վաշինգտոնում ավիավթարի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

«Խորապես վշտացած եմ Վաշինգտոնում օդանավի և ուղղաթիռի ողբերգական բախման կապակցությամբ», - X-ում գրել է Հայաստանի վարչապետը:

«Հայաստանի անունից ցավակցություններս եմ հայտնում Միացյալ Նահանգների ժողովրդին և Կառավարությանը: Մեր մտքերը և աղոթքները զոհվածների և նրանց ընտանիքների հետ են», - գրել է Նիկոլ Փաշինյանը:

Ողբերգության կապակցությամբ ցավակցել է նաև Հայաստանի արտգործնախարարությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ում ավիավթարի կապակցությամբ

Վաշինգտոնի Ռեյգանի անվան օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի ու ռազմական ուղղաթիռի բախման հետևանքով, ենթադրվում է, որ մահացել են բոլոր ուղևորները։

AP-ն, հղում անելով Նահանգների պաշտոնատար անձանց, տեղեկացնում է, որ օդանավում գտնվող 60 ուղևորների և անձնակազմի 4 անդամների ողջ մնալու հույսեր արդեն չկան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի բախման հետևանքով, ենթադրվում է, մահացել են բոլոր ուղևորներըՎաշինգտոնում բախվել են ինքնաթիռն ու ուղղաթիռը. հայտնաբերվել է 30 դիՎաշինգտոնում վթարված օդանավի ուղևորների թվում գեղասահորդներ են ու նրանց մարզիչները. ֆեդերացիաՎաշինգտոնի Ռեյգանի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը բախվել է ուղղաթիռին