Օգոստոսի 20-21-ը Հայաստանի պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումներն անցկացնում են համատեղ շտաբային մարզում, որի շրջանակում իրականացվում են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:
Պաշտպանության նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ ծավալված կառավարման կետերում առաջադրվում են խնդիրներ, ներկայացվում են մտահղացումներ, ստուգվում են ստորաբաժանումների ներդաշնակ գործելու կարողություններն ու պատրաստականության աստիճանը:
«Պարապմունքների նպատակը անձնակազմի տեսական գիտելիքների և գործնական ունակությունների կատարելագործումն է մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների բերման ժամանակ», - ասված է հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պապիկյանն այցելել է զորամաս, քննարկել սահմանագոտու կահավորման, զինծառայողների մարտական պատրաստության հարցեր