Պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին։
Ըստ հայկական կողմի` համաժողովի նպատակն էր, մասնավորապես, ուսումնասիրել պատերազմավարման ցամաքային տիրույթում առկա սպառնալիքները, դրանց դիմագրավման հնարավոր ուղիները, գործընկերային լուծումները։
Համաժողովի շրջանակում Ասրյանը հանդիպում է ունեցել բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլանդ Ուոքերի հետ, քննարկել պաշտպանության ոլորտում առկա համագործակցության շրջանակը և դրա հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորությունները։
2023-ի նոյեմբերի վերջին Լոնդոնում բացվեց Հայաստանի նոր դեսպանատունը, տրվեց ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԹ-ն հետաքրքրված է տարբեր ուղղություններով ՀՀ-ի հետ կապերի ընդլայնմամբ․ Դոքերթի