Չինաստանում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ:
Հայկական ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարները պատրաստակամություն են հայտնել Հայաստան-Չինաստան համագործակցությունն էլ ավելի զարգացնելու, ներառյալ բարձրաստիճան շփումները երկու երկրների զինված ուժերի միջև։
Պապիկյանն ու Դուն Ցզյունն նշել են, որ վերջին տարիների ընթացքում ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է ապրել՝ ընդգրկելով նոր ուղղություններ։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Չինաստան է մեկնել սեպտեմբերի 10-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սուրեն Պապիկյանը մեկնել է Չինաստան