Եթե Իսրայելը շարունակի քաղաքացիական անձանց սպանությունները, «մենք կսկսենք հարվածել նոր թիրախների, որոնք նախկինում հարձակման չեն ենթարկվել», այսօր Բեյրութում հայտարարել է իրանամետ «Հեզբոլա» շարժման առաջնորդ Հասան Նասրալան։
Նրա ելույթի պատճառը Լիբանանի տարածքում իսրայելական հարվածների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թվի կտրուկ աճն է։
Վերջին 48 ժամերին Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն ութ խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի բանակը շարունակել է ռմբակոծությունները Գազայի հատվածում