Բեյրութում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունը պնդում է, որ Իսրայելը թիրախավորել է խիտ բնակեցված բնակելի թաղամասեր։
Դեսպանատունը քիչ առաջ տարածած հայտարարությամբ ընդգծում է՝ Բեյրութում «Հեզբոլա»-ի կենտրոնական շտաբին հասված հարվածը միտված է լիբանանա-իսրայելական հակամարտությունը սրելուն և ամբողջությամբ «փոխում է խաղի կանոնները»։
«Կասկածից վեր է, որ այս դատապարտելի հանցագործությունն ու անխոհեմ պահվածքն իրենից ներկայացնում է խաղի կանոնները փոխող լուրջ սրացում»,- հայտարարել է իրանական դեսպանատունը՝ նախազգուշացնելով պատասխան քայլի մասին։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է այսօրվա հարվածի հետևանքով 2 զոհի, ավելի քան 70 վիրավորի մասին։
Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ թիրախը խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելական հարվածի թիրախը «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլան էր. ԶԼՄ-ներ