Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները

Ադրբեջանի ԱԳՆ շենքը, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի դիվանագիտական գերատեսչության նորանշանակ ղեկավար Մակա Բոչորիշվիլիի հետ։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հարևան երկրների արտգործնախարարները քննարկել են «բարեկամական և ռազմավարական գործընկերության հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև ապագայում այդ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված ծրագրերը»։

Անցած շաբաթ նախարարի պաշտոնում իր առաջին ելույթում Բոչորիաշվիլին հատուկ ընդգծել է տարածաշրջանի երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը