«Հելեն» փոթորիկը տասնյակ զոհերի և ավերածությունների պատճառ՝ ԱՄՆ-ի հարավ-արևելյան հատվածում

«Հելեն» փոթորիկը տասնյակ զոհերի և միլիարդավոր դոլարների ավերածությունների պատճառ է դարձել ԱՄՆ-ի հարավ-արևելյան լայն հատվածում, հաղորդվում է, որ երեկվանից հոսանքից զրկված է ավելի քան 3 միլիոն բաժանորդ։

Ջրհեղեղների վտանգը ևս պահպանվում է։

Փոթորկի հետևանքով զոհված առնվազն 44 մարդկանց թվում են երեք հրշեջներ, մի կին, նրա 1 ամսական երկվորյակները և 89-ամյա կին։

Associated Press-ի տվյալներով՝ մահերը գրանցվել են Ֆլորիդայում, Ջորջիայում, Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում և Վիրջինիայում: