«Հելեն» փոթորկի պատճառով ԱՄՆ-ում զոհեր կան, միլիոնից ավելի շինություն է հոսանքազրկվել

ԱՄՆ - «Հելեն» փոթորիկը մոտենում է Ֆլորիդայի ափերին, 26-ը սեպտեմբերի, 2024թ.

Միացյալ Նահանգների արևելյան ափերին այս գիշեր «Հելեն» անվանումն ստացած փոթորիկն է մոլեգնել, Ջորջիա և Հյուսիսային Կարոլինա նահանգներում ավելի քան մեկ միլիոն տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկվել են։

Հաղորդվում է՝ քամին 225 կիլոմետր/ժամ արագության է հասել, փոթորիկն այժմ թուլացել է:

Լրատվամիջոցները գրում են՝ եղանակի պատճառով առնվազն երեք մարդ է մահացել։