Հազարավոր տներ են հոսանքազրկվել Խերսոնում ռուսական հարվածից հետո

Խերսոն, Ուկրաինա, արխիվ

Մոտ 23 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Ուկրաինայի Խերսոնում Ռուսաստանի հարվածներից հետո, որը վնասել է քաղաքի էլեկտրաէներգետիկ համակարգը։

Խերսոնի նահանգապետ Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Խերսոն քաղաքը և շրջակայքի շուրջ 50 բնակավայրերը գնդակոծվել են ռուսական զորքերի կողմից։

Կիրակի ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին կատարել իրենց խոստումները՝ Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ, ներառյալ ռուսական օդային հարձակումները հետ մղելու համակարգեր տրամադրել։