«80 հազար աղջիկներ չեն ծնվել՝ սելեկտիվ աբորտների պատաճառով»․ նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան, արխիվ

«80 հազար աղջիկներ չեն ծնվել՝ սելեկտիվ աբորտների պատաճառով», - այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախարարն ընդգծեց՝ այդ 80 հազար չծնված աղջիկները վերարտադրողական տարիքում կարող էին բնակչության կառուցվածքում էական ազդեցություն թողնել մարդկային կապիտալի վրա։

«Շուրջ 80 հազար մարդկային կապիտալ արդեն կորցրել ենք», - հայտարարեց Մկրտչյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ բժշկի, հղիության արհեստական ընդհատման արգելքի դեպքում ապօրինի գործունեությունը ավելի մեծ թափ կհավաքի
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սելեկտիվ աբորտների աճը մտահոգում է փորձագետներին