Հայտնի են ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի անունները

Հայտնի են ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի անունները՝ ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյան և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյան, փոխանցում են ՊՆ-ից։

Այսօր Կոտայքի մարզում՝ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ինքնաթիռ է կործանվել։

Վթարված ինքնաթիռը Յակ-52 է: Թե ինչն է եղել վթարի պատճառը, դեռ հայտնի չէ։

Դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 539 հոդվածի 4-րդ մասով` ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մահ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊՆ-ն հրապարակեց ինքնաթիռի վթարի զոհերի անունները
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուսումնավարժական թռիչքի ժամանակ ինքնաթիռ է կործանվել, կա երկու զոհ