Ռուսաստանի իրավապահ մարմինները հայտնաբերել են երեկ Մերձմոսկովյան շրջանում կործանված «Սուխոյ-Սուպերջեթ» ինքնաթիռի անձնակազմի բոլո երեք անդամների մարմինները:
Ըստ իրավապահների՝ զոհվածներին նույնականացնելու համար անհրաժեշտ կլինի անցկացնել գենետիկական հետազոտություն։
«Անձնակազմի անդամների մարմինները հայտնաբերվել են ինքնաթիռի կործանման վայրում Մոսկվայի մարզում, նույնականացման համար անհրաժեշտ է մոլեկուլային գենետիկական փորձաքննություն», - ասել է իրավապահների անանուն ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ վաղը կավարտվեն վթարի վայրում իրականցվող քննչական գործողությունները, և դրանից հետո կսկսվի բեկորների հեռացումը։
Մոսկվայի մարզում կործանված ինքնաթիռն օդ է բարձրացել երեկ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 14: 52-ին: Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռն ընկել է Մոսկվայի ժամանակով 15:02-ին։ Անձնակազմի երեք անդամները զոհվել են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայի մարզում «Սուխոյ Սուպերջեթ» տեսակի օդանավ է կործանվել