Հայտնաբերվել է զինծառայող Վահե Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, հավելել է ռազմական գերատեսչությունը՝ առանց այլ մանրամասների։