Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

ՊՆ զորամասի պահպանության տեղամասում սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

Ռազմական գերատեսչությունը հավելում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: