Հայտնաբերվել է անհետ կորած ադրբեջանցի զինծառայողի դին

Ադրբեջանցի զինվոր, արխիվային լուսանկար

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է հունիսի 9-ին Նախիջևանում անհետ կորած զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին հայտնաբերելու մասին։

Գերատեսչության փոխանցմամբ, զինծառայողի մարմինը հայտնաբերվել է Շարուրի շրջանի Գյունուտ գյուղի մերձակայքում։

Ադրբեջանական կողմը հավելյալ մանրամասներ չի հաղորդում՝ նշելով միայն, որ զինծառայողի մահվան հանգամանքները հետաքննվում են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Բաքվի՝ ադրբեջանական բանակի զինծառայող է անհետացել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցի զինծառայողի՝ սահմանը հնարավոր հատելու վերաբերյալ «ԱԱԾ-ում փաստական տվյալներ չկան»