«Հայաստանը պետք է [խաղաղության մասին] իր հայտարարությունները ամրագրի գործողություններով», - այսօր Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ այս փուլում Բաքուն Երևանից երկու քայլ է ակնկալում. - «Առաջինը՝ համատեղ դիմում ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի լուծարման առաջարկով։ Հայաստանը համաձայն չէ սրան։ Երկրորդը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն»։
«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մենք դա անում ենք, ոչ այն պատճառով, որ ցանկանում ենք միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Բանն այն է, որ Հայաստանի Սահմանադրության տեքստում հղում կա Անկախության հռչակագրին, որում հստակ տարածքային սպառնալիք կա Ադրբեջանի հասցեին։ Այնտեղ խոսվում է այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին։ Քանի դեռ այդ հոդվածը այնտեղ է՝ խաղաղության համաձայնագրի կնքումը անհնարին է։ Սահմանադրությունն ավելի բարձր է քան որևէ միջազգային պայմանագիր։ Մենք չենք ցանկանում հայտնվել մի իրավիճակում, երբ նրանք կմտափոխվեն և մենք ստիպված կլինենք անել այն, ինչ արդեն մեկ անգամ արել ենք՝ սեպտեմբերին», - հայտարարում էր Ալիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը պահանջում է լուծարել Մինսկի խումբը, իշխանությունից ասում են՝ խաղաղության պայմանագրից հետոԱդրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։