Հայաստանը մասնակցելու է BRICS-ի, ինչպես նաև ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովներին, լրագրողներին հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտնեց, որ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ մայիսին Մոսկվայում կայանալիք շքերթի նախօրեին ծրագրվում է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով անցկացնել։
BRICS-ի գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։ Սա միջազգային հարթակ է, որի անդամ պետությունների ղեկավարները հավաքվում են տարեկան գագաթնաժողովներին և քննարկում են գլոբալ հիմնահարցներն ու փոխադարձ համագործակցությունը:
Խումբը, որ հիմնադրել են Բրազիլիան, Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և ՀԱՀ-ը, ընդլայնվելու գործընթաց է սկսվել։ Ադրբեջանը վերջերս պաշտոնապես դիմել է այդ կազմակերպությանը անդամակցելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանն ընդունել է BRICS -ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը