«ՀՀ-ն Կալիֆորնիայում բոլոր տուժածների, հայ համայնքի կողքին է»․ Փաշինյանը զորակցություն հայտնեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

«Մեր մտքերը Կալիֆորնիայի բնակիչների հետ են», -X-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանը բոլոր տուժածների, հայ համայնքի կողքին է:

«Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին», - գրել է գործադիրի ղեկավարը։

Կալիֆորնիայում հունվարի 7-ից մոլեգնող հրդեհների զոհերի թիվը հասել է 24-ի, մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ համարվում են անհետ կորած:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 24-ի