Հայաստանը չի միացել ԱՊՀ ԱԳ նախարարների երկու հայտարարությունների

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան, արխիվ

Մոսկվայում ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստի շրջանակում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

ԱՊՀ մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները մոսկովյան նիստում ընդունած համատեղ հայտարարությամբ դատապարտում են միակողմանի պատժամիջոցները, հորդորում զերծ մնալ նման քայլերից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՊՀ ղեկավարները Մոսկվայում են. վաղը Պուտինը հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետԱՊՀ ԱԳ նախարարները դատապարտում են միակողմանի պատժամիջոցները