Հայաստանի զինված ուժերը կրակ չեն բացել սահմանի արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտարարում է Պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հուլիսի 20-ին՝ ժամը 22։10-ին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։