ԵԱՏՄ նիստում անդամ երկրները որոշել են դիտորդի կարգավիճակ տալ Իրանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռավար՝ տեսակապի միջոցով նախագահել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում էր Ռուսաստանում։

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնել էր, որ քովիդով է վարակվել, և այդ պատճառով չի մեկնել Սանկտ Պետերբուրգ, որտեղ երեկ նաև ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովն էր գումարվել։

ԵԱՏՄ այսօրվա նիստում անդամ երկրները որոշել են դիտորդի կարգավիճակ տալ Իրանին՝ «այդ երկրի շուկայի հետ կապերն ամրապնդելու համար»։ Ըստ այդմ, այս պահին Եվրասիական տնտեսական միությունը երեք դիտորդ - անդամ ունի՝ նախկինում այդ կարգավիճակը ստացել են նաև Ուզբեկստանն ու Կուբան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը քովիդի դրական թեստից հետո չի մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին