Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է, jam-news-ին տված հարցազրույցում հաստատել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Առանց ժամկետներ նշելու՝ Կլաարը հավելել է, որ վերջնագծին հասնելու համար պակասում է միայն անհրաժեշտ քաղաքական կամքը:
Հույս հայտնելով, որ շարունակական ջանքերի շնորհիվ թշնամության և բռնության էջը վերջապես մեկընդմիշտ կարող է փակվել ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների՝ Կլաարն ընգծել է՝ ԵՄ-ն ողջունել է թե՛ 2023-ի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը կալանավորների ազատ արձակման, COP29-ի վերաբերյալ , թե՛ 2024-ի ապրիլի 19-ի՝ սահմանազատման և սահմանագծման շուրջ համաձայնագիրը և դրանց հետագա իրականացումը։
Ելնելով տարածաշրջանում իր տասնամյա աշխատանքային փորձից՝ սեպտեմբերի 1-ին այս պաշտոնում իր առաքելությունն ավարտող Կլաարը հայտարարել է՝ միջազգային հանրությունը պետք է շարունակի ներգրավված մնալ թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական առումով՝ նաև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո:
«Սակայն պատասխանատվությունը, ինչպես և այժմ, կմնա Երևանի և Բաքվի ղեկավարության վրա՝ չկանգնել կես ճանապարհին, այլ շարունակել մինչև վերջ՝ դեպի հարաբերությունների լիարժեք կարգավորում, ոչ միայն կառավարությունների, այլև ժողովուրդների միջև», - հայտարարել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի ավարտին. ԱմիրբեկովԵրևանը բազմիցս վերահաստատել է բարձր և բարձրագույն մակարդակով բանակցություններն ինտենսիվացնելու և մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու իր առաջարկը։ Սակայն Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ում պնդում են՝ Երևանն ու Բաքուն պիտի «խաղերն ավարտեն» ու կնքեն խաղաղության համաձայնագիրը. Politico