Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պուտինին

Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը Կրեմլում հավատարմագրերն է հանձնել նախագահ Վլադիմիր Պուտինին, միջոցառմանը մասնակցել են այլ պետությունների 27 նորանշանակ դեսպաներ նույնպես, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը:

Նա այս պաշտոնում փոխարինել է ավելի քան 18 տարի որպես դեսպան պաշտոնավարած Փոլադ Բյուլբյուլօղլիին։

Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել նախագահի՝ օգոստոսի 14-ի հրամանագրով։ Դրանից օրեր առաջ նա վայր էր դրել պատգամավորական մանդատը։

Հայ-ռուսական սրված հարաբերությունների այս փուլում մինչև պաշտոնապես նշանակվելը նա ասել էր, թե հույս ունի մեղմել սուր կետերն ու փոխել երկու երկրների հարաբերությունների ալգորիթմը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գուրգեն Արսենյանն «անցավ դեսպանի լիազորությունների լիարժեք կատարմանը»