Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը

Աշխատանքային այցով այսօր Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնում է, որ Բերբոքը առանձնազրույց կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։

Այլ մանրամասներ հաղորդագրություն չի նշվում:

Հայաստանի և գերմանիայի արտգործնախարարները հանդիպել էին սեպտեմբերի վերջին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այս պահին կա խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն․ Միրզոյանը՝ Բերբոքին