Մարտակերտի համայնքապետ Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
«Պարզել են, որ իրեն մեղսագրվող արարքը չի կատարել», - նշեց փաստաբան Արսեն Բաբայանը:
Արցախի նախկին պաշտոնյան մեղադրվում էր փաստաթղթեր կեղծելու, խարդախության, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մարտակերտի համայնքային ավտոմեքենան յուրացնելու համար։ Գործն անգամ դատարան չհասավ։
Վերջապես հաստատվեց մեր պնդումը, որ Մարտակերտի քաղաքապետի կողմից որևէ հանցավոր արարք չի կատարվել», - ասաց փաստաբան Արսեն Բաբայանը:
Նրա փաստաբան Արսեն Բաբայանի գնահատմամբ՝ գործն ի սկզբանե շինծու էր. Միշա Գյուրջյանը Մարտակերտին պատկանող գույքը հափշտակելու մտադրություն չի ունեցել, անվանափոխել է ավագանու որոշմամբ, պարզաբանում է փաստաբանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետը, Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկել ենԱրցախի վրա Ադրբեջանի վերջին հարձակումից ու Արցախը հայաթափելուց հետո Հայաստան տեղափոխված համայնքապետերն են նախ կառավարությանը դիմել ու հարցրել՝ ինչ անեն պետական գույքը։
«Որպեսզի մեքենան տեխզննում անցնի, պետք է համապատասխան կարգով սահմանված ներկայացնել այն մասին տեղեկություն, որ համայնքի գույքահարկի գծով պարտքեր չունի: Էս մարդիկ, բնականաբար, չէին կարող ներկայացնել, տուգանվել էին 100 հազար դրամով ու ընդհանուր Արցախի կառավարության հետ միասին, համայնքների ղեկավարներով որոշում է ընդունվել՝ մինչ Հայաստանի Հանրապետության իշխանությունը կպատասխանի հարցին, թե ինչ անել այս մեքենաները, մեքենաներն անվանափոխել համայնքների ղեկավարների անուններով ու շարունակել մեքենաները շահագործել այն նույն տրամաբանության մեջ, ինչ որ էն ժամանակ էր», - ասաց փաստաբանը:
Խարդախությամբ պետական գույքը հափշտակելու համար մեղադրանքներ են առաջադրվել նաև Ասկերանի ու Ստեփանակերտի ղեկավարներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ասկերանի քաղաքապետը մեղադրվում է նաև «հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու» համար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտի քաղաքապետը կալանավորվել է 20 օրովԱյս քրեական գործերը հարուցվեցին մայիսին ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու Արցախի պաշտոնյաների հանդիպումներից հետո։ Փաստաբանները պնդում են, որ նրանք հետապնդվում են քաղաքական դրդապատճառներով։ Մինչ այդ, ըստ նրանց, իրավապահները չեն հետաքրքրվել այդ մեքենաներով։
«Քննիչը և նրա վերադասը, դատախազն ու քաղաքական իշխանության ղեկավարությունն ինչ նպատակ ունեին, անձին ուղղակի ձերբակալել, հետո կալանավորել էին՝ մի բան գլխին սարքելու մտադրությամբ: Դե հիմա ընդհանրապես բան չկարողացան սարքել գլխին էդ վերջնական արդյունքում, որ ուղարկեին դատարան», - ընդգծեց Բաբայանը
Քննչականից մշտապես հերքել են քաղաքական նկատառումները՝ նշելով, թե գործարքները կատարվել են կեղծ փաստաթղթեր կազմելով, խարդախությամբ, իսկ նպատակը Արցախից բերված պետական ավտոմեքենաները յուրացնելն է եղել։
Գլխավոր դատախազությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին՝ թեև Մարտակերտի քաղաքապետը մեքենան ապօրինի է իրենը դարձրել, բայց նրա այդ արարքից էական վնաս չի պատճառվել, հետևաբար Քրեական օրենսգրքով չի կարող հանցանք համարվել։
«Այսինքն, ըստ էության, հափշտակության որևէ դեպք տեղի չի ունեցել, մեքենան կա նույն տեղում, նույն նպատակին է ծառայում, շահագործվում է նույն նպատակներով, միայն տեխնիկական խնդիր է լուծվել՝ անվանափոխություն», - ասաց փաստաբանը:
Միշա Գյուրջյանը երկու ամիս անցկացրեց անազատության մեջ, կալանք ու ապա տնային կալանք կիրառվեց նրա նկատմամբ։
«Իշխանությունը համայնքների ղեկավարների նկատմամբ քաղաքական հետապնդումները սկսեց՝ դրանով վախեցնելու արցախցիներին: Չգիտեմ՝ ստացվեց, թե չստացվեց, բայց ամեն դեպքում այդ մարդկանց ապօրինաբար մոտ 2 ամիս պահեցին անազատության մեջ», - ընդգծեց Բաբայանը:
Ստեփանակերտի ու Ասկերանի ղեկավարների գործերը նախաքննությունը փուլում են, փոխանցեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Արդյոք Մարտակերտի համայնքապետի գործով դատախազության որոշումը նշանակում է, որ մյուս համայնքապետերի մեղադրանքներն էլ կհանվեն։ Փաստաբանը Մելիքյանը ենթադրում է, որ այդպես պետք է լինի, բայց հստակ դժվարացավ պատասխանել։