Հասանովը «ցանկացած սադրանքի արձագանքելու պատրաստակամության» ցուցում է տվել

Արխիվ

Արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է ադրբեջանա-հայկական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկվել են վերջին օրերին «հակառակորդի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների կանոնավոր գնդակոծությունները և անօդաչու թռչող սարքերի միջոցով հետախուզական թռիչքներ իրականացնելու փորձերը»:

Պաշտոնական Երևանը նախորդ շաբաթների ընթացքում բազմիցս հերքել է Բաքվի այս և մյուս մեղադրանքները: Այսօր Սյունիքի սահմանամերձ Խնածախ գյուղից «Ազատությանը» հայտնել են, որ գիշերը կրկին կրակոցներ են լսել: Մի քանի օր առաջ արձակված կրակոցների հետևանքով տուն էր վնասվել:

Զաքիր Հասանովը համապատասխան պաշտոնատար անձանց առջև կոնկրետ խնդիրներ է դրել «ցանկացած սադրանքի օպերատիվ արձագանքելու ադրբեջանական բանակի ստորաբաժանումների պատրաստակամության վերաբերյալ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խնածախում գիշերը կրկին կրակոցներ են լսվել