Ադրբեջանի ռազմական գերատեսչությունում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Հասանովը «կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի պահպանելու, զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև պատրաստ լինել պայմանական սահմանին ռևանշիստական ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու գործում»։
Այլ մանրամասներ չի հաղորդվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հասանովը ստուգել է ադրբեջանական բանակի մարտական պատրաստությունը Հայաստանի հետ սահմանին