Հարվածներ ուկրաինական Կոնոտոպ քաղաքին, կան տուժածներ

Սեպտեմբերի լույս 12-ի գիշերը ռուսական բանակը հարվածել է Ուկրաինայի Սումիի մարզի Կոնոտոպ քաղաքին։ Երկու խաղաղ բնակիչ է հոսպիտալացվել։

Քաղաքապետ Արտյոմ Սեմենիխինը հաղորդել է, որ քաղաքի էներգամատակարարման համակարգը լուրջ վնասներ է կրել։

Քաղաքապետի խոսքով՝ հարվածներ են հասցվել քաղաքի կենտրոնին։

Սումիի ռազմական վարչակազմը հստակեցրել է՝ հարվածները եղել են «Շահեդ» ԱԹՍ-ներով՝ էներգետիկ օբյեկտներին, բնակելի շենքերին, ուսումնական հաստատություններին և հիվանդանոցներին, կա 13 տուժած։

Սեմենիխինը նաև հայտնել է, որ քաղաքում տրամվայի գծերն են վնասվել, ինչպես նաև բազմաթիվ դպրոցներ և մանկապարտեզներ։