ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը Վաշինգտոնում քարոզարշավի ժամանակ խիստ քննադատել է իր մրցակցին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։
Հարիսը Թրամփին մեղադրել է «անվերահսկելի իշխանության» ձգտելու մեջ։ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա տեղի ունեցած հարձակման վայրի մոտ կայացած հավաքում, որտեղ Դեմոկրատական թեկնածուն քարոզարշավի ամփոփիչ խոսքով է հանդես եկել, նա Թրամփին անվանել է «անվստահելի, վրեժի մոլուցքով տարված և անընդհատ դժգոհող»:
Հարիսի հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում հանրապետականների թեկնածու Թրամփի միջոցառման միջադեպի ֆոնին, որտեղ կատակերգու դերասանը իր ելույթի ժամանակ Պուերտո Ռիկոն անվանել էր «աղբի լողացող կղզի»: Թրամփը, ավելի ուշ ելույթ ունենալով Մար-ա-Լագոյից, հերքել է քննադատությունները՝ գովաբանելով հանրահավաքը և անվանելով այն «բացարձակ սիրո տոն»:
Միացյալ Նահանգներում ընտրությունները նոյեմբերի 5-ին են։ Ըստ վերջին հարցումների՝ Թրամփն ու Հարիսը գրեթե հավասար վարկանիշ ունեն՝ մոտ 47 տոկոս։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ նախագահի ընտրությունների ելքը մեկ շաբաթ առաջ նույնքան անկանխատեսելի է, որքան միջազգային իրավիճակը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երկու շաբաթ՝ մինչ ընտրությունները. Հարիսն ու Թրամփը նախընտրական հավաքների իրենց գրաֆիկն էլ ավելի են ծանրաբեռնում