ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավում դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը Փենսիլվանիա նահանգում կայացած հանրահավաքում խոստացել է ընտրվելու դեպքում նվազեցնել դաշնային որոշ պաշտոններում աշխատելու համար անպայման բարձրագույն կրթություն ունենալու պահանջի նշաձողը։
«Որպես նախագահ ես կչեղարկեմ դիպլոմ ունենալու անհարկի պահանջները դաշնային պաշտոններում աշխատելու համար, որպեսզի մարդկանց համար աշխատատեղեր ավելացվեն և մասնավոր հատվածին կոչ եմ անում անել նույնը», - հայտարարել է Քամալա Հարիսը։
2023 թվականի սկզբին ԱՄՆ-ի բնակչության մարդահամարի տվյալներով 25 և ավելի բարձր տարիքի ամերիկացիների 62 տոկոսը բարձրագույն կրթություն չունի։