Հարիսը հնարավոր է հաջորդ շաբաթ հանդիպի Զելենսկու հետ․ CNN

Վլադիմիր Զելենսկին և Քամալա Հարիսը՝ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Մյունխեն, 17-ը փետրվարի, 2024թ․

Նախատեսվում է, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկանածու Քամալա Հարիսը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում են CNN-ի աղբյուրները:

Հարցին, թե Հարիսը հաջորդ շաբաթ կհանդիպի՞ Զելենսկու հետ, ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին պատասխանել է․- «Նա կարող է, եթե հնարավորություն ընձեռվի»:

«Ես գիտեմ, որ նա մի քանի անգամ Զելենսկու հետ դեմ առ դեմ հանդիպում է ունեցել, նաև հեռախոսով է խոսել նրա հետ: Չեմ կասկածում, որ եթե հնարավորությունը լինի, նրանք ևս մեկ զրույց կունենան», - լրագրողներին ասել է Քիրբին։

Ուկրաինայի նախագահի գրասենյակը դեռ չի արձագանքել լուրին:

Հանդիպումն ակնկալվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վրա ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքների ազդեցության և Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության հետ կապված մտահոգությունների ֆոնին:

Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն էր ասել, թե «հավանաբար» կհանդիպի Զելենսկու հետ, երբ վերջինս հաջորդ շաբաթ մեկնի ԱՄՆ։

Հաջորդ շաբաթ Նյու Յորքում կմեկնարկեն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան քննարկումները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի․ «24 ժամում պատերազմը դադարեցնելու Թրամփի հայտարարությունը մտահոգում է ինձ»