ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ ապահովել է առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն դառնալու համար կուսակիցների լայն աջակցությունը:
«Ես անհամբեր սպասում եմ, որ շուտով պաշտոնապես կընդունեմ այս թեկնածությունը», - Reuters-ի հաղորդմամբ՝ նշել է նա։
AP-ն իր հերթին հայտնում է, որ պատվիրակների շրջանում անցկացրած ոչ պաշտոնական հարցման համաձայն՝ Հարիսն ունի առնվազն 2579 պատվիրակի աջակցություն՝ անհրաժեշտ 1976-ի փոխարեն։
Քամալա Հարիսը դարձավ կուսակցության հավանական թեկնածուն այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը դուրս եկավ ընտրապայքարից և իր աջակցությունը հայտնելով փոխնախագահին։
Բայդենի հայտարարությունից հետո 24 ժամվա ընթացքում Հարիսի շտաբը վաստակել է ավելի քան 81 միլիոն դոլար, ասել է նախընտրական արշավի խոսնակը: Սա այս տարվա մրցավազքի մեկ օրում հավաքած ամենաշատ գումարն է։
59-ամյա Հարիսը ընդունել է մարտահրավերը՝ խոստանալով նվաճել կուսակիցների հավանությունը դեմոկրատների առաջիկա համագումարում, որը կանցնի օգոստոսի 19-22-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընտրարշավի առաջիկա ամիսները կարող են դառնալ ամենաթեժը ԱՄՆ արդի պատմության մեջ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը լքեց ընտրարշավը, դեմոկրատներին հորդորեց առաջադրել Հարիսին