ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը դեմոկրատ պատվիրակներից բավարար աջակցություն, քվեներ ունի կուսակցության նախագահի թեկնածուն դառնալու համար, այս մասին հայտարարել է Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ջեյմ Հարիսոնը:
Միաժամանակ Հարիսի նախընտրական թիմը հայտնում է դոնորների կողմից 310 միլիոն դոլարի հանգանակության մասին, որը հավաքագրվել է հաշված օրերի ընթացքում։
Ըստ հրապարակումների՝ հանրապետականների թեկնածուն՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսին աջակիցներից ստացել է կեսից պակաս գումար։