ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ընդունել է CNN-ի հրավերը՝ մասնակցելու հոկտեմբերի 23-ին կայանալիք բանավեճին, հայտնել է նրա նախընտրական շտաբը։
«Դոնալդ Թրամփը չպետք է խնդիր ունենա համաձայնելու այս բանավեճին։ Սա նույն ձևաչափն ու կազմաձևն է, ինչ CNN-ի բանավեճը, որին հունիսին նա մասնակցեց և ասաց, որ հաղթելու է, երբ նա գովաբանեց CNN-ի մոդերատորներին, կանոնները և վարկանիշները», - ասվում է քարոզարշավի ղեկավար Ջեն Օ'Մալլի Դիլոնի հայտարարության մեջ:
Հարիսի կողմից CNN-ի հրավերն ընդունելու մասին հարցին արձագանքելիս Թրամփի խոսնակը ցիտել է հանրապետական նախագահի թեկնածուի նախկին հայտարարությունները, որ այլևս բանավեճեր չեն լինի։
Նախքան Քամալա Հարիսի հետ սեպտեմբերի 10-ի բանավեճը Թրամփը մեկ բանավեճ էլ հունիսին ունեցել էր դեմոկրատների նախկին թեկնածու Ջո Բայդենի հետ։ Հենց այս ձախողված բանավեճը մտահոգեց դեմոկրատներին և պատճառ դարձավ, որ Բայդենը լքի մրցապայքարը՝ հորդորելով դեմոկրատներին առաջադրել Քամալա Հարիսի թեկնածությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թրամփն անլուրջ մարդ է». Հարիս ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպե՞ս կարող է Թրամփի դեմ վերջին մահափորձն ազդել նախընտրական քարոզարշավի վրա