Հարձակումներ Խարկովի, Խերսոնի վրա, կան տուժածներ

Խարկովը ռուսական հարվածից հետո, 21-ը սեպտեմբերի, 2024թ.

Ռուսական զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի Խարկով քաղաքին։ Հրթիռն ընկել է բազմահարկ բնակելի շենքի վրա, ասել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Վերջին տվյալներով՝ տուժել է 20 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Տներից տարհանվել է 60 մարդ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Քաղաքապետի խոսքով՝ մոտակա բազմահարկ շենքերի ապակիները կոտրվել են, մի քանի մեքենաներ այրվել են։

Խերսոնի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու բնակիչ է վիրավորվել։

Զինված ուժերի հաղորդմամբ՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է հարձակված 80 «շահեդներից» 71-ը։