Հարավային Կորեայում հետաքննություն է սկսվել նախագահի դեմ՝ դավաճանության մեղադրանքով

Հարավային Կորեայի գլխավոր ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցության անդամները «Յուն Սուկ Յոլը պետք է հրաժարական տա» գրությամբ պաստառներ են պահել, 4-ը դեկտեմբերի, 2024թ․

Հարավային Կորեայում հետաքննություն է սկսել նախագահ Յուն Սեոկ Յոլի դեմ՝ պետական դավաճանության մեղադրանքով երկրում ռազմական դրություն հայտարարելու համար, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը։

Նախագահի դեմ գործ է հարուցվել երկու բողոքի հիման վրա։ Մեկը ներկայացրել է ընդդիմադիր «Կորեայի վերակառուցում» կուսակցությունը, մյուսը՝ 59 ակտիվիստներից բաղկացած խումբը։ Նախագահի դեմ բողոքներ են ստացել նաև դատախազությունը և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կոռուպցիայի հետաքննության գրասենյակը։

Բողոքները ուղղված են նաև երկրի պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հյունի, բանակի շտաբի պետ գեներալ Պարկ Ան Սունի և ներքին գործերի նախարար Լի Սանգ-մինինի դեմ: Նրանք ևս, մասնավորապես, մեղադրվում են պետական դավաճանության մեջ, որն առնչվում է երկրում ռազմական դրություն մտցնելու և ժամեր անց այն չեղարկելու գործին։

Հարավային Կորեայում ռազմական դրություն էր հայտարարվել դեկտեմբերի 3-ին։

«Այս քայլի նպատակը Հյուսիսային Կորեային աջակցող ուժերին արմատախիլ անելն է ու սահմանադրական կարգի պաշտպանությունը», - նշված էր երկրի նախագահի հայտարարությունում։ Սակայն պատգամավորները դեմ քվեարկեցին նախագահի այս հրամանագրրն, Յուն Սեոկ Յոլին էլ չեղարկեց այն։ Ապա երկրում նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց սկսվեց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարավային Կորեայի նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվել