Հարավային Կորեայում ամերիկացի զինվորականները զորավարժություն են անցկացրել

ԱՄն զինվորականները զորավարժության ժամանակ, արխիվ

Հարավային Կորեայում տեղակայված ամերիկյան զորքերի առանձին գումարտակներ այսօր զորավարժություն են անցկացրել, որի ընթացքում նաև մարտական հրաձգություն է կատարվել։

Հաջորդ շաբաթ պլանավորված է երկու երկրների օդուժի համատեղ զորավարժությունը, որն անցկացվում է յուրաքանչյուր տարի։

Հարավային Կորեայում ընդհանուր առմամբ ավելի քան 28 հազար ամերիկացի զինվորականներ կան՝ օգնելու Սեուլին դիմակայելու Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին։