Հարավային Կորեայի նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվել

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յել

Ռազամական դրություն հայտարարելու, ապա ժամեր անց այն չեղարկելու որոշումներից հետո Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելի դեմ անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվել, հաղորդում է Reuters-ը։

«Սահմանադրական կարգի պաշտպանության» նպատակով ռազմական դրություն մտնցելու երեկվա անսպասելի հայտարարությունից հետո զորքերը խորհրդարանի շենք մտան, օրենսդիրներին, սակայն, հաջողվեց Ազգային ժողով մտնել ու քվեարկել երկրում քաղաքական գործունեությունն արգելելու, լրատամիջոցների աշխատանքը գրաքննելու նախագահի որոշման դեմ։

Ժամեր անց նախագահը չեղարկեց ռազմական դրություն հայտարարելու որոշումը։

Տեղական լրատվամիջոցները նշում են, որ Սեուլում «քաղաքական ճգնաժամ» է։

Ընդդիմադիր հիմնական ուժը՝ Դեմոկրատական կուսակցությունը նախագահին կոչ է արել հրաժարական տալ, ավելի ուշ Յուն Սոկ Յելին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվել։

«Մենք չէինք կարող անտեսել անօրինական ռազմական դրությունը», - լրագրողներին ասել է ընդդիմադիր պատգամավոր Կիմ Յոնգմինը՝ շեշտելով․ - «Մենք այլևս չենք կարող թույլ տալ, որ ժողովրդավարությունը տապալվի»։

Ըստ Reuters-ի՝ քվեարկությունն ուրբաթ կամ շաբաթ օրը կանցկացվի։

Խորը տարածաձայնություններ կան նաև իշխող կուսակցության ներսում։ Կուսակցության առաջնորդը կոչ էր անում պաշտոնանկ անել պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյունին, ինչպես նաև նախարարների ամբողջ կաբինետին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարձակման է ենթարկվել Հարավային Կորեայի ընդդիմության առաջնորդը