Անցած տարեվերջին Մուանի օդանավակայանում վթարի ենթարկված հարավկորեական Boeing-ի սև արկղերը չեն արձանագրել կործանման պահը, հայտնում է Կորեայի տրանսպորտի նախարարությունը։ Թռիչքի ձայնագրիչները կանգ են առել ինքնաթիռի գետնին բախվելուց չորս րոպե առաջ։ Դրանց անջատման պատճառները դեռ պետք է պարզվել։
Օդաչուների խոսակցությունների ձայնագրությունները և գործիքների ընթերցումները կարող էին կարևոր տվյալներ դառնալ աղետի պատճառները պարզելու համար, պարզաբանել են նախարարությունից։ Այնուամենայնիվ, հետաքննությունը հիմնվում է նաև այլ տվյալների վրա, ինչպիսիք են ավիադիսպետչերների ցուցմունքները և գետնից արված ձայնագրությունները:
Քննչական խումբը հայտարարել է, որ ավիադիսպետչերները զգուշացրել են օդաչուներին թռչնի հարվածի վտանգի մասին։
Բանգկոկից Մուան թռչող Jeju Air Boeing 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 29-ին։ Ինքնաթիռում եղել է 181 մարդ։ Անձնակազմի միայն երկու անդամներին է հաջողվել ողջ մնալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարավային Կորեայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 179-ի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վթարից առաջ ինքնաթիռը զգուշացվել է թռչունների հետ բախման վտանգի մասին. Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարություն