Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը

Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցըի:

«Նախարարները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների տարբեր ասպեկտներ»,- հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, Բայրամովն ու Ֆիդանն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերին։